Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Այսպես պետություն են կառուցում Վրաստանի քաղաքացիները

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Այսպես պետություն են կառուցում Վրաստանի քաղաքացիները
25.06.2013 | 20:38

Հարևան Վրաստանն աստիճանաբար դառնում է ջարդված տաբուների հասարակություն, որտեղ չկան կարմիր գծեր, սահմանափակումներ այս կամ այն գործչի անձեռնմխելիության վերաբերյալ:
Այս տարիների ընթացքում մեր հարևանը, հիրավի, անցավ լուրջ ու անշրջելի ճանապարհ՝ մեկ անգամ ևս ապացուցելով, որ քաղաքական կամքի առկայությունը բավարար է երկրում մթնոլորտ փոխելու, նոր մտածողություն ստեղծելու, նոր արժեհամակարգով հասարակական հարաբերություններ հաստատելու:
Դա մի հասարակություն է, որը չներեց Է. Շևարդնաձեի նման քաղաքական գիգանտին, մարդու, որի կամքով ժամանակին լուծվում էին աշխարհի բարդագույն խնդիրները:
Դա մի հասարակություն է, որը հետսովետական տարածքում իրականացրեց առաջին ժողովրդական հեղափոխությունը, որով արմատապես փոխեց իր զարգացման հայեցակարգը:
Դա մի հասարակություն է, որ այսօր չի ներում այդ նույն հեղափոխության ճարտարապետներին՝ հասկացնել տալով բոլորին, որ օրենքի առաջ պետք է հավասար լինեն բոլորը՝ այդ թվում նախագահը, երկրի նախկին վարչապետը, մարդիկ, ովքեր ճակատագրական դեր են խաղացել Վրաստանի զարգացման գործում:
Վերջապես, դա մի հասարակություն է, որ գիտակցաբար կորցնելով մասը՝ փրկեց հայրենիքի մնացած հատվածը՝ հանուր իր զավակների հետագա բարօրության:
Այսպես պետություն են կառուցում Վրաստանի քաղաքացիները:

Դիտվել է՝ 2350

Մեկնաբանություններ